Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դատավճի՞ռ, թե՞ բուժվող հիվանդություն

Դատավճի՞ռ, թե՞ բուժվող հիվանդություն
21.03.2014 | 11:32

Զարկերակային բարձր ճնշում` հիպերտոնիա՞, դատավճի՞ռ, թե՞ բուժվող հիվանդություն:
Շատերը գիտեն, որ զարկերակային բարձր կամ ցածր ճնշման դեպքում, բացի ընդունած դեղամիջոցից, լուրջ ազդեցություն են ունենում նաև սնունդն ու ըմպելիքը: Անշուշտ, բոլորն էլ լսած կլինեն, որ կիտրոնի չարաշահումը հանգեցնում է զարկերակային արյան ճնշման կտրուկ անկման: Ժողովրդական դեղամիջոցների շարքում բազում սննդամթերքներ (կիտրոն, կծու պղպեղ, նուշ և այլն) և ըմպելիքներ (կիտրոնի հյութ) ունենում են ճնշման իջեցնող հատկություններ: Որոշ գիտնականների կարծիքով, սրտի աշխատանքը և ճնշումը կարգավորող դեղերի երկարաժամկետ օգտագործումը կարող է առաջացնել քաղցկեղ և այլ խնդիրներ, քանզի ճնշում իջեցնող «դեղամիջոցներ» շատ կան: Օրինակ` նուշը դրական է անդրադառնում ճնշման իջեցման վրա, նրանում պարունակվող չհագեցված ճարպերը իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և մեղմացնում աթերոսկլերոզը, բնական է, նաև իջեցնում են ճնշումը: Հիպերտոնիայի ժամանակ լավագույն տարբերակն է օգտագործել ամեն առավոտ մեկ բռի չափով, առավել ակնհայտ արդյունք ստանալու համար այն օգտագործել ընկույզի հետ, քանի որ այս երկուսը միասին համարվում են զարկերակային ճնշում իջեցնող դեղամիջոց: Բարձր ճնշման դեպքում կարելի է օգտագործել նաև կծու պղպեղ (եթե հակացուցված չէ), կիտրոն (եթե չունեք ցիտրուսային մրգերից ալերգիա), սխտոր, քրքում, կակաո (բարդություններից խուսափելու համար, ոչ շատ մեծ քանակով):
Հաճախ ճնշման տատանումներն առաջ են գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության, գերլարվածության, վատ քնի, ժառանգական նախատրամադրվածության պատճառով, ինչպես նաև սննդամթերք ընդունելիս, քանի որ ուտելուց հետո ճնշումը կարող է տատանվել: Ամեն ինչ օգտակար և գեղեցիկ է չափի մեջ, սննդամթերքը մեզ օգնում է ապրել, զարգանալ, էներգիա ստանալ, բայց այդ նույն սննդամթերքը կարող է մեր կյանքին լուրջ վտանգ սպառնալ:


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 3647

Մեկնաբանություններ